ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
gaxnik e
12.05.2015
alla
11.05.2015
Hranush
10.05.2015
ANaida
10.05.2015
Մեդ-Պրակտիկ
10.05.2015
Հարգելի Իլվանա, բարև Ձեզ: Երիկամների համար նշանակված դեղորայքը ամենայն հավանականությամբ, ավազի դուրս բերման համար է եղել և 20 օր խմելուց հետո ցավը կապված է եղել հենց ավազի դուրս բերման հետ, ցանկալի էր, որ բուժումը շարունակեիք: Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման բարձրացմանը, ապա նշանակված դեղորայքը չի օգնել, և հարկավոր է կամ այն փոխել, կամ դոզան բարձրացնել: Զարկերակային գերճնշման դեպքում դեղորայքի ընտրությունն անհատական է և հնարավոր է մի քանի դեղե փոխելուց հետո նոր գտնեք Ձեզ համար արդյունավետ տարբերակը: Դիմեք նորից Ձեզ բուժուղ բժշկին այլ դեղորայք նշանակելու, կամ դեղի դոզան բարձրացնելու համար:
Մեդ-Պրակտիկ
10.05.2015
Հարգելի Lili, բարև Ձեզ: Եթե հեշտոցի քսուքում լեյկոցիտների քանակը բարձր է դա բորբոքման նշան է, և հարկավոր է պարզել բացի սնկային ախտահարումից, չկա արդյոք ինֆեկցիոն պրոցես: Որոշ ինֆեկցիաների դեպքում հեշտոցի քսուքի բջջաբանական հետազոտությունը ինֆորմատիվ չէ: Եթե այլ ինֆեկցիա չի հայտնաբերվել, միայն սնկային կոլպիտի համար ներքին ընդունման հաբերը և հեշտեցային մոմիկները էֆեկտիվ կլինեն: Եթե կա այլ ինֆեկցիա խնդրում եմ նշեք:
Մեդ-Պրակտիկ
09.05.2015
Հարգելի ELEN, հղիության ընթացքում շնչառական ինֆեկցիաներով հիվանդանալը ցանկալի չէ, հատկապես հղիության առաջին եռամսյակում, քանի որ այդ ընթացում տեղի է ունենում պտղի օրգան-համակարգերի զարգացումը և ինֆեկցիոն պրոցեսը կարող է վատ անդրադառնալ: Քանի որ արդեն հիվանդ եք, ոչինչ փոխել հնարավոր չէ, հարկավոր է դիմել բժշկի համապատասխան բուժում ստանալու համար: Եղեք անընդհատ բժշկի հսկողության տակ համոզվելու համար, որ պտղի զարգացումը նորմալ է ընթանում: Հետագայում աշխատեք, որ հիվանդությունը չկրկնվի, ցանկալի է ստանալ իմունիտետը բարձրացնող միջոցներ:
Մեդ-Պրակտիկ
08.05.2015
Հարգելի Astxik, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամ կիստան ֆոլիկուլյար է եղել, որն ինքնուրույն ներծծվել է: Ինչ վերաբերում է դաշտանի առաջին օրերին մուգ շագանակագույն արտադրությանը, դա կապված չէ կիստայի հետ: Եթե դաշտանի սկսվելուց առաջ նաև ունենում եք ցավեր կրծքագեղձերում, որովայնի փկվածություն, դա կարող է էնդոմետրիոզի նշան լինել: Ցանկալի է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:
Իլվանա
06.05.2015
Մեդ-Պրակտիկ
05.05.2015
Հարգելի TAMARA, բարև Ձեզ: Նշված միջոցները կարելի է երկարատև օգտագործել, սակայն, եթե դրանք ոչ էֆեկտիվ են հարկավոր է տեղեկացնել բժշկին, միգուցե կա ինֆեկցիա, որի դեպքում սովորական հակասեպտիկները օգուտ չեն տա: Այդ դեպքում կնշանակվեն նաև հակաբիոտիկ պարունակող քսուքներ:
Lili
05.05.2015
Lili
05.05.2015
NUNE
04.05.2015
Astxik
03.05.2015
TAMARA
02.05.2015
Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Anush, ստորև ներկայացնում ենք կայքերի հղումներ, որտեղ կգտնեք անհրաժեշտ ինֆորմացիան.
http://www.7ya.ru/article/Grud-posle-rodov-sekrety-krasoty/
Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Lika, բարև Ձեզ: Ծակոցները որովայնի ստորին հատվածում և դաշտանի խանգարումները կապված են ձվարանի կիստայի հետ: Քանի որ դեղորայքի ընդունումից հետո նկատվել է դրական տեղաշարժ, ցանկալի է շարունակել բուժումը: Ձվարանի կիստան կարող է խնդիրներ առաջացնել հետագայում, հղիանալու համար: Ինչ վերաբերում է սրտխառնոցին, դա այնքան էլ բնորոշ չէ ձվարանի կիստային, պատճառն այլ է: Գոտկային հատվածում հետքերի բնույթը պարզելու համար հարկավոր է մաշկաբանի կոնսուլտացիա: Ցանկալի է դիմել և թերապևտի, և գինեկոլոգ-էնդոկրինոլոգի:
Anush
29.04.2015
Մեդ-Պրակտիկ
28.04.2015
Հարգելի Anush, բարև Ձեզ: Կրծքով չկերակրած կանանց մոտ կրծքագեղձերի կառուցվածքի մեծ մասը կազմում է ճարպային հյուսվածքը: Հղիության ընթացքում, հորմոնների ազդեցության տակ տեղի է ունենում գեղձային հյուսվածքի զարգացում և կրծքագեղձերի բլթերի մեծացում: Կրծքերը չափերով մեծանում են ի հաշիվ գեղձային հյուսվածքի: Կերակրելը դադարեցնելուց հետո կրծքագեղձը նորից վերադառնում է իր նախկին տեսքին, երբեմն նաև դառնում է չափերով ավելի փոքր քան մինչ հղիությունը: Դա կապված է գեղձային հյուսվածքի հետաճի հետ: Նախկին տեսքը դժվար թե նորից ստանա, քանի որ արդեն կա կառուցվածքային փոփոխություն: Կան համապատասխան վարժություններ, որոնց միջոցով հնարավոր է որոշ չափով փոխել կրծքերի ձևը:
Մեդ-Պրակտիկ
28.04.2015
Հարգելի Davit, բարև Ձեզ: Հոդախախտի հետևանքով կարող էր առաջանալ հոդի վնասվածքային բորբոքում, սակայն վնասվածքային հոդաբորբը հոդի կառուցվածքային փոփոխություն չի առաջացնում և ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում է: Ցանկացած տեսակի հոդաբորբի դեպքում ջերմաստիճանի բարձրացումը տեղային է: Ձեզ մոտ ջերմության բարձրացումն ունի այլ պատճառ, հարկավոր է հետազոտվել:
Մեդ-Պրակտիկ
28.04.2015
Հարգելի AMALYA, հավանաբար Դուք նշել եք հեշտոցի քսուքի հետազոտության պատասխանները: Կանդիդա սունկն առաջացնում է հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում, հիմնականում արտահայտվում է հեշտոցի միկրոֆլորայի խախտման ժամանակ: Տեղային և ներքին ընդունման հակասնկային միջոցներով հեշտությամբ բուժվում է: Ինչ վերաբերում է , ապա ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել Escherichia coli բակտերիան, այլ կերպ կոչվում է աղիքային ցուպիկ: Այն սեռական օրգաններ անցնելով կարող է առաջացնել հեշտոցի լորձաթաղանթի, ինչպես նաև ձվարանների բորբոքում, այս դեպքում պետք է հետազոտել նաև ձվարանները: Բուժումը հակաբակտերիալ է, նաև ուղղված պետք է լինի հեշտոցի նորմալ միկրաֆլորան վերականգնելուն: Եթե կա ձվարանների բորբոքում, հնարավոր է, լինի դաշտանի խանգարում:
lika
28.04.2015
Մեդ-Պրակտիկ
25.04.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Դաշտանի սկսվելու օրերին ջերմության բարձրացումը մինչր 37 աստիճան, անհանգստացնող չէ: Դա կապված է դաշտանի ընթացքում արյան կորստի, օրգանիզմի սթրեսային վիճակի հետ: Եթե կնակտեք ջերմության բարձրացում 37 աստիճանից բարձր, դա կարող է բորբոքային պրոցեսի նշան լինել, հարկավոր է դիմել բժշկի: Դաշտանից 10 օր առաջ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 37 աստիճան, կարող է կապված լինել ձվազատման հետ, որը նորմալ է այդ օրերի համար և կապված է հորմոնալ տեղաշարժերի հետ:
Anush
25.04.2015
Davit
24.04.2015
Մեդ-Պրակտիկ
21.04.2015
Հարգելի Viktorya, միայն մաշկի գույնի փոփոխությամբ ախտորոշել հիվանդությունը դժվար է, հնարավոր է նշված հատվածներում մաշկի գույնի մգացումը կապված է մելանին գերարտադրության, և տվյալ հատվածում կուտակման հետ, որն էլ առաջացնում է քոր: Հնարավոր է, որ տվյալ հատվածներում ի սկզբանե եղել է վերքային մակերես կամ վնասվածք, որն էլ լավանալով բերել է մելանին պիգմենտի կուտակման: Ցանկալի է դիմել մաշկաբանի խորհրդատվության:
Մեդ-Պրակտիկ
21.04.2015
Հարգելի SHushanik 18.04.2015, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, որպես բուժում նշանակված է միայն նշված դեղորայքը, թե այն համակցվել է վիրահատական բուժման հետ: Խնդրում եմ նշել, թե որ փուլում է գտնվում քախցկեղը: Եթե հաստատվել է արգանդի վզիկի քաղցկեղ, անկախ դրա փուլից, հարկավոր է վիրահատական միջամտություն, որը կախված փուլից, մետասազների առկայությունից տարբեր ծավալ է ունենում: Առաջին ստադիայում կարող է կատարվել արգանդի վզիկի կոնիզացիա, կամ արգանդի հեռացում: Ավելի ծանր դեպքերում ծավալը փոխվում է, որն ընդգրկում է արգանդի հեռացում, ինչպես նաև տվյալ հատվածի ավհանգույցների հեռացում, որը համակցվում է ճառագայթային կամ քիմիոթերապիայի հետ: Նշված բոլոր վիրահատությունները կարող են համակցվել դեղորայքային բուժման հետ ` որն իր մեջ ընդկրկում է հակաբակտերիալ, օրգանիզմի իմունիտետը բարձրացնող միջոցներ:
AMALYA
21.04.2015
Anna
20.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.04.2015
Հարգելի Amalya, բարև Ձեզ: Դուք նշում եք, որ աջ ձվարանում կա ֆոլիկուլյար կիստա, միաժամանակ նաև դաշտանի ուշացում, դա կապված է հորմոնալ խանգարումների հետ: Ցանկալի է ստուգել սեռական հորմոնները: Պարզելուց հետո, թե կոնկրետ որ հորմոնի քանակն է խախտված, համապատասխան դեղորայքի միջոցով կարելի է կարգավորել դաշտանը, որից հետո ֆոլիկուլյար կիստան ինքնուրույն կանցնի: Ցավերը հենց դրա հետ էլ կապված են: Ինչ վերաբերում է ձախ ձվարանի մեծացմանը, ապա դա կարող է լինել ինչպես բորբոքային պրոցեսների, այնպես էլ հորմոնալ շեղումների դեպքում:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն